Search
Close this search box.

Կարևոր է, որ սպորտային ոգով ու մարդկային վեհ արժանիքներով անհատներ մեծանան. Էդուարդ Բաբայան

 

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1979 թվականից առ այսօր զբաղվում եմ սպորտով և անկեղծ ասած իմ կյանքը չեմ պատկերացնում առանց սպորտի:
Շատ կարևոր է սպորտով զբաղվել, երեխաների մեջ սեր սերմանել սպորտի նկատմամբ, քանզի «առողջ մարմնում՝ առողջ հոգի»:
Լուսանկարում մեր ձյուդոիստ մարզիկներն են, նրանց հետ կիսվում եմ այս սպորտաձևի գաղտնիքներով, տարիների իմ կենսափորձով: Պարտադիր չէ, որ նրանք բոլորը չեմպիոններ լինեն, կարևոր է, որ սպորտային ոգով ու մարդկային վեհ արժանիքներով անհատներ մեծանան:

Please enter a valid URL