Search
Close this search box.

«Բացահայտ ծաղր է». ԱՄՆ-ն ռուսական «Աերոֆլոտի» անձնակազմին առաջարկել է վիզաների համար թռչել Երևան

ԱՄՆ-ն ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության անձնակազմին առաջարկել է Երևան թռչել ամերիկյան վիզաներ ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրին։

«Բացահայտ ծաղր է։ Ցույց են տալիս, թե իբր մեծ առաջընթաց է, որ համաձայնել են «Աերոֆլոտի» անձնակազմին ընդունել Երևանում գտնվող իրենց դեսպանատանը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ըստ նրա՝ Վաշինգտոնը միտումնավոր է նման գործողություններ ձեռնարկում ռուսական կողմի դժգոհությունն առաջացնելու համար։ Այս ամենը կապված է ՌԴ-ի և այլ երկրների քաղաքացիներին Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատանքի ընդունելու արգելքի հետ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել, որը սահմանափակում է ռուսաստանցիներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը այն երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում» Մոսկվայի նկատմամբ։ «Անբարյացակամ պետությունների» ցանկում, որոնց դիվանագիտական ներկայացուցչություններում արգելված է աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին, ներառված է նաև ԱՄՆ-ն։

Please enter a valid URL