Search
Close this search box.

«Ժամանակ». «Չափալախ». Ինչո՞ւ են Հերմինե Նաղդալյանին փոխարինել Արփինե Հովհաննիսյանով

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ:

Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը եւ Արփինե Հովհաննիսյանը: Հերմինե Նաղդալյանը հետեւողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL