Search
Close this search box.

«Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա». Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մինչ բուն ասելիքիս անցնելը, ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել։
Հայաստանի ու Արցախի ցանկացած հատված ինձ համար նույնքան հայրենիք է, ծննդավայր է ու սուրբ հող։
Երեկվանից սկսված ու դեռ շարունակվող մի ապատեղեկատվություն է դրվել շրջանառության մեջ, թե, իբր Ջերմուկի հատվածում թշնամին առաջխաղացում ունի և մենք մի քանի դիրքեր ենք կորցրել։

Ես սա չեմ գրում հանրության լայն շերտերին հակառակն ապացուցելու համար, սա գրում եմ Ֆեյսբուքյան ընկերներիս խելամիտ և իրոք անհանգստացած հատվածի համար։
Հարգելիներ, Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա։
Ես սա ասում եմ որպես Ջերմուկի բնակիչ և երեկ տեղի ունեցածից լավ տեղյակ մարդ։

Տեղանքներ ու անուններ չեմ շեշտելու, բայց ինչ որ եղել է, եղել է Ջերմուկից հեռու , մեր հայրենիքում և նման պայմաններում չի բացառվում, որ մի օր էլ լինի Ջերմուկում և կամ մեկ այլ բնակավայրում։

Այն, որ դեպքը Ջերմուկում չի, դա չի փոքրացնում խնդիրը։
Ուղղակի ապատեղեկատվություն տարածելն էլ ճիշտ չի…

Please enter a valid URL