«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է տվյալներ Իջևանի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։
Ըստ այդ տվյալների`
Իջևանում վերջնական արդյունքները հայտնի են, համաձայն որի`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ստացել է 80.78%,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության թեկնածուն 15.87%, անվավեր է ճանաչվել 3.35%։
Իջևանում ընտրությունների ՀՅԴ֊ական թեկնածուն Վահան Ղազումյանն էր, ՔՊ-ը ցուցակը գլխավորում էր Արթուր Ճաղարյանը։