Search
Close this search box.

ՔՊ-ն գործարքի կետերը դեռևս չի ավարտվել

Դուք հատեցիք բոլոր կարմիր գծերը։ Դուք ծաղրեցիք ամիսներ շարունակ ձեզ ներկայացվող սպառնալիքների մատնանշումները։ Դուք գնացիք գործարքի թշնամու հետ՝ դառնալով մոտ 5000 հայի կորստի պատճառ, հետո սկսեցիք ստել ու անամոթաբար խաբել սեփական ժողովրդին։

Հիմա էլի ՔՊ-ն նույն բանն է անում, քանի որ գործարքի կետերը դեռևս չեն ավարտվել․․․
2018-ի հոկտեմբեր, 2019-ի հունվար, 2020-ի դեկտեմբեր․․․

Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս, այդ թվում ես, 2018-ին ուրախ էի, որ գնում է ՀՀԿ-ն, բայց մենք չէինք կարող երևակայել, թե ինչ աղետ է մեր ազգի ու պետականության համար Նիկոլ Փաշինյանը իր հովանավոր ու կամակատար 10-15 հոգով։
Այն, ինչ իրականացնում է թշնամին՝ դառնալով նոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ, պայմանավորված խաղ է փաշինյանական ռեժիմի հետ։ Եվ այդ ամենը սկսել են իրագործել պատերազմից ավելի քան 1 տարի առաջ՝ 2019-ի հուլիսին։

Նիկոլ կամ Քոչարյան, Սերժ կամ ԼՏՊ, ռուս կամ ամերիկացի պաշտելուց առաջ հիշեք, որ դուք հայ եք։ Վերջապես ոտքի կանգնեք։ Ձեր երեխաներն են զոհվում, ոչ թե քաղաքական առաջնորդների։

Please enter a valid URL