ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին տարբեր խելամիտ շրջանակներից լսել եմ միայն դրական կարծիք։ Ինքս անձամբ երբեք չեմ շփվել նրա հետ, չունեմ որևէ վերաբերմունք։
Ամենայն հարգանքով, հարգելի պարոն նախարար և ռազմական գերատեսչության ազգային, բարոյական կերպարը պահած պաշտոնյաներ, խնդրում եմ, դադարեցրեք փաշինյանական ռեժիմին սպասարկող կեղծ տեղեկատվական աշխատանքը։
Դա պատիվ չի բերում սպաներին։
Հանրությանը տվեք իրական տեղեկություններ շփման գծի վիճակի մասին։ Պահելով անվտանգության սահմանները’ ասեք ճիշտը, թե թշնամին ինչ է ձեռնարկել Սիսիանի մոտ, ինչ կուտակումներ ունի Նախիջևանի սահմանին ու ինչ խնդիրներ կան Ջերմուկի դիմաց։
Որքան անկեղծ լինեք սեփական ազգի հետ, այնքան ավելի շատ վստահության կարժանանաք նույն ազգի կողմից։