Search
Close this search box.

Սյունիքում թշնամուն օգնության է եկել ծանր զրահատեխնիկան․ «Миротворец» տելեգրամյան ալիք

Սյունիքում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Миротворец» տելեգրամյան ալիքը ( t.me/armmirotvorec ) հայտնում է.
«Ադրբեջանը, օգտագործելով ԲՄՊ (7-8 միավոր), առաջացել է Սյունիքում ևս մեկ ուղղությամբ։
Դիրքերում կանգնած էին մեր բանակի լավ պատրաստված զինվորները, թշնամին նույնիսկ գերազանցող թվով (Յաշմա) չէր կարող նրանց հետ մղել։ Եղել են փոքր բախումներ։ Դրանից հետո թշնամուն օգնության է եկել ծանր զրահատեխնիկան։ Արդյունքում տղաները ստիպված են եղել նահանջել 1-2 կմ-ով։ Զոհեր չկան։

Տղաները կրկին ամրացել են նոր դիրքերում, իսկ թշնամին՝ մեր»։
Տելեգրամյան ալիքի համաձայն ՝
«Մերոնք փակել են մեր տարածքով Իշխանասար տանող ճանապարհը։ Ադրբեջանցիները որոշել են բացել այն։ Զրահատեխնիկայի օգնությամբ դա նրանց հաջողվել է։ Զոհեր և վիրավորներ չկան»։
ՀՀ ՊՆ-ն ևս հաղորդագրություն է տարարածել , որում մասնավորապես ասված է․

Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։

Լուսանկարները՝ https://t.me/armmirotvorec/2791

Please enter a valid URL