Ինչպես տեղեկացրել էինք՝ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի ճանապարհին թշնամին դոմիկներ է տեղադրել: Սյունիքի մարզից ArmLife.am-ին տեղեկացրին, որ Կապան-Ճակատեն ճանապարահատավածին թշնամու երեք դոմիկ են նկատել: 2-ը բարձունքում է դրված, մեկը՝ ճանապարհի եզրին: Այս պահին ճանապարհը բաց է, ինչպես փոխանցեցին՝ տարածքում գտնվում են նաև ռուս սահմանապահները:
Այս դոմիկանման «մաքսակետերի» առկայությունը կարող է ևս 6 գյուղի (Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ) պահել շրջափակման մեջ: