Search
Close this search box.

Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի իր մահաբեր գործողությունների համար․ Ֆրենկ Փալոն

Պետք է ավելին անել՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր մահաբեր գործողությունների համար, Թվիթերի իր էջում հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

Մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է բռնությունը, որը հանգեցրել է Արցախում կոմունալ ծառայություն իրականացնող հայ աշխատակցի մահվանը։ Այս շաբաթվա սկզբին Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էին «Ջրմուղ-կոյուղու» ևս երեք աշխատակից:

«Անմեղ հայ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները շարունակվում են Արցախի վրա Ադրբեջանի հարձակման դադարեցումից մեկ տարի անց։ Բայդենի վարչակազմի կողմից այս միջադեպի դատապարտումը կարևոր է, պետք է ավելին անել՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր մահաբեր գործողությունների համար»,-ասել է կոնգրեսական Փալոնը։

Please enter a valid URL