Արշակ Զաքարյանի «Հայոց ազգային գվարդիա” հասարակական կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի այսօր Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից.
«Հայոց Ազգային Գվարդիան 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի Նորայր Միրզոյանին (ընտանիքին) և հանդես կգա լրացուցիչ նախաձեռնությամբ: Բոլորիս պարտքն է միայնակ չթողնել պայքարի առաջամարտիկներին»,-գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում: