Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է ասել, թե ճանապարհ կա, էդ ասողները թող իրենց ընտանիքի հետ մի անգամ գան ու գնան. Որոտանում բնակիչները վրդովված են

Սյունիքի մարզի Որոտան գյուղին «Ուրալ» մակնիշի մեքենա են հատկացրել, որպեսզի գյուղացիներին կարողանան հարկ եղած դեպքում տանել Գորիս:

«Երեկ մինչեւ գնացինք Գորիս, եկանք, ջարդվեցինք ճանապարհին: Ո՞վ է ասել, թե ճանապարհ կա, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը: Էդ ասողները թող իրենց ընտանիքի հետ` կնոջ, երեխայի հետ գան, մի անգամ իջնեն, բարձրանան, ու այդ ժամանակ ասեն` ճանապարհ կա: Չգիտեմ, մեր գյուղի վիճակը շատ լուրջա, ոչ մի ղեկավար էլ չի մտածում մեր մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեդա Գրիգորյանը:

Գյուղացիներն ասում են, որ գյուղում նորմալ խանութ էլ չկա, մի փոքրիկ կրպակ կա, այն էլ ամեն ինչ չէ, որ վաճառում են այնտեղ:

Գյուղի հացն էլ ԱԻՆ-ի մեքենայով են բերում, մարզպետարանն է տրամադրել մեքենան:

Նշենք, որ գյուղացիները հիմնական ճանապարհից այլեւս չեն օգտվում, քանի որ ադրրբեջանական ոկղմը հայտարարել էր, որ նոյեմբերի 11-ից մաքսակետ է այնտեղ տեղադրելու:

Մանրամասները` տեսանյութում:

Please enter a valid URL