Hraparak.am-ը գրում է. Լաչին- Ստեփանակերտ ճանապարհը, որն ավելի հայտնի է որպես Լաչինի միջանցք, այս պահին բաց է տրանսպորտային միջոցների համար, ռուս խաղաղապահները վերականգնել են երթևեկությունը:
Այս մասին «Հրապարակին» հայտնեցին Արցախի մեր աղբյուրները: Նրանց խոսքով՝ միջադեպի հետքերը վերացվել են, երթևեկությունը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ ըստ Արցախի ԱԱԾ հաղորդագրության՝ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։