Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։Հայտնում է shamshyan.com-ը։
Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։
Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։ Ահագին սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։ Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։ Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։