Ռուսական և հայկական տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվել, որ սպանված եղբոր վրեժը առնող Նորայր Միրզոյանին փոխանցում են հայկական կողմին: Իսկ լուսանկարում Նորայր Միրզոյանն է:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախում սպանված «Ջրմուղ կոյուղու» բանվորի եղբայրը մեքենայով մոտեցել էր ադրբեջանցի զինծառայողների անցակետին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակվել էր, իսկ ավելի ուշ՝ բացվել։