Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ադրբեջանական գերատեսչությունը քրեական գործ է հարուցել կատարվածի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է: