Search
Close this search box.

Հուսամ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հուսամ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ։ Չպետք է թույլ տանք,որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին։
Տղան այսօր պետք է ազատության մեջ գտնվի և դա է արդարությունը։
Չհայտնվեք էջիս տակ ձեր խոհափիլիսոփայական մտքերով…
Քանի դեռ խաղաղ բնակչին գնդակահարողներն, նվաստացնողնեն ազատ են, ապա վրիժառուն պետք է ազատ լինի և ավելին պաշտպանված …

Հ.Գ Հարգելիներս այս պահին դեռ որոշակիություն չկա, այս կոչը նրա համար է, որ եթե խնդիր լինի միասնականության ցուցաբերենք։ Կարևորը զգոն լինենք ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրում է.
Պետք է ամեն կերպ բացառել նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում թուրք զինվորի կողմից գնդակահարված հայ խաղաղ ու անզեն աշխատավորի՝ Մարտիկի վրիժառու եղբոր հանձնումը թուրքերի կամ որևէ երրորդ կողմի իրավազորությանը։
Այդ մարդու արարքը ուղղակիորեն պայմանավորված էր ադրբեջանցիների անպատժելիությամբ. երբ մարդասպանը (այն էլ՝ ցեղասպանական մոտիվով մարդասպանը) չի պատժվում, ապա առաջ է գալիս արյան վրեժի բնական իրավունքը, որը շատ ավելի արդար բան է, քան գրված օրենքի տասնյակ հատորները։
Ռուս խաղաղապահները պետք է լավ գիտակցեն այս իրողությունը։

Please enter a valid URL