Search
Close this search box.

Սյունիքի մարզպետարանը` Սուրեն Պապիկյանի՝ «ցեխի մեջ խրվելու» լուրերի մասին

ՀԵՐՔՈՒՄ

Համացանցում տարածված հրապարակումները, թե երեկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, ու նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ, չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ ողջ օրը փոխվարչապետն ու մարզպետն անարգել ու առանց խոչընդոտների այցելել են տարբեր գյուղեր ու ճանապարհներ։ Նյութում վկայակոչում են Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքերը, որը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի ասել։ Ինքն ընդամենը շինաշխատանքների վայրում հանդիպել է ճանապարհը դիտարկող Ս․Պապիկյանին ու Մ․ Պողոսյանին ու ներկայացրել իր առաջարկները։

Սյունիքի մարզպետարան

Please enter a valid URL