Համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես է Շուշիի տակ ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետում տաքսու մեջից դուրս եկած տղամարդը, ով, ըստ տարածված լուրերի, թշնամու կողմից սառնասրտորեն սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրն է:
Հիշեցնենք, որ այսօր հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր:
Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։