Search
Close this search box.

Առաջիկայում մենք ունենալու ենք առավել թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման մարմիններ․ Էդուարդ Բաբայան

Աբովյանի խոշորացված համայնքի ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր:
Կենսունակ տեղական ինքնակառավարումն ամենակարևոր քննությունն է պետականություն կերտող ցանկացած հասարակության համար: Լինել զարգացող պետություն՝ նշանակում է ունենալ կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ:

Շնորհավորում եմ բոլոր համայնքներին, համայնքների ղեկավարներին, համայնքի զարգացման մեջ ներդրում ունեցող յուրաքանչյուր բնակչի՝ այս կարևոր օրվա կապակցությամբ:

Հարկավոր է ջանք չխնայել՝ տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության բարձրացման ուղղությամբ՝ առաջին տեղում դասելով գյուղի, համայնքի շահերը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ համայնք, բարեկեցիկ գյուղ և քաղաք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով:

Վստահ եմ, առաջիկայում մենք ունենալու ենք առավել թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման մարմիններ:
Միասի՛ն իրագործենք այս տեսլականը:

Please enter a valid URL