ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանի բազմաթիվ մարտական ընկերներ, համաքաղաքացիներ:
Երեկվանից Երևանից Արցախ են ժամանել հազարավոր մարդիկ՝ ամենատարբեր ոլորտներից՝ անդառնալի կորստյան կապակցությամբ վշտակցելու Սարգսյանների ընտանիքին: