Search
Close this search box.

Պեսկով․ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԼՂ հարցով նախորդ տարի ստորագրած հայտարարությունը չափազանց կարեւոր է

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԼՂ հարցով նախորդ տարի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը չափազանց կարեւոր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերը գնահատում ենք չափազանց կարեւոր, կարեւոր ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար։ Փաստաթղթեր, որոնք թույլ տվեցին դադարեցնել պատերազմն ու կանգնել տարածաշրջանային էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ուղու վրա»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով մամուլի համապատասխան հարցին։

«Ռուս խաղաղապահները, ռուսական զորախումբը կատարում են տարածաշրջանում իրենց գործառույթները, ապահովում են անվտանգությունը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգը, փախստականների վերադարձը։ Դա չափազանց կարեւոր է»,-նշել է Պեսկովը։

Please enter a valid URL