Search
Close this search box.

Մահվան նոր հակառեկորդ է գրանցվել. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1121 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 322364 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2192270 վերջին մեկ օրում` 9152 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 29203 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1137-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 285057 անձ` վերջին մեկ օրում 2191 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 62 քաղաքացի, մահացածների թիվը 6762 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1342 է:

Please enter a valid URL