Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ըննդիմության այսօրվա հանրահավաքի հետ կապված մի քանի առաջարկով է հանդես եկել.
Եթե համատարած չկա գաղափար, չկա միասնություն, չկա նպատակ, չկա հավատ, չկա վստահություն, սակայն կան անհատներ, որոնք ունեն գաղափար, պատրաստ են միասնականության, տեսնում են նպատակը, հավատում են իրենց ուժերին և միմյանց վստահում են, ապա դեռ ամեն ինչ կորած չէ: Մանավանդ, եթե անհատները շատ են:
Ասածս այն է, որ եթե հանրահավաքները, փրկության կամ դիմադրության շարժումները ոչինչ չեն տալիս, դիմեք կրեատիվ քայլերի: Հրաժարվեք մանդատներից, սահմանադրական ճգնաժամ ստեղծեք, գոնե մեկ-երկու խոշոր հիմնարկներում գործադուլ կամ դասադուլ կազմակերպեք, Սասնա Ծռերի նման մի բան կազմակերպեք, նախկին նախագահներով, վարչապետերով և պատգամավորներով հացադուլի նստեք: Կրեատիվ շատ լուծումներ կան: Իսկ փրկության կամ դիմադրության շարժումներն այն հասարակությունների համար են, որտեղ կա գաղափար, միասնություն, նպատակ, հավատ, վստահություն: