Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շուշիի խաչմերուկի մոտ աշխատող հայ մասնագետների վրա կրակելու հրահանգը իջեցրել է անձամբ Իլհամ Ալիևը։
Այս պահին նա Շուշիում է՝ նշելու 1 տարի առաջ հայկական բերդաքաղաքի գրավումը։ Ալիևի ելույթից քիչ հետո ադրբեջանցի զինծառայողները կրակել են հայերի վրա։
Եթե Հայաստանը ունենա պետական մտածողությամբ դիվանագիտություն, այս փաստը կարող է դնել միջազգային կազմակերպությունների և գերտերությունների սեղանին՝ պահանջելով հստակ վերաբերմունք և գործողություն, հակառակ դեպքում, չի բացառվում, որ մի հայ դիպուկահար էլ հանկարծ Շուշիի դիմացի բարձունքներից որոշի Ալիևին թիրախավորել։