Search
Close this search box.

Արցախում ադրբեջանցիների կրակոցից վիրավորված երեք քաղաքացիներից երկուսը վիրահատվում են․ նոր տեղեկություններ

Արցախում վիրավորված երեք քաղաքացիներից երկուսն այս պահին վիրահատվում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Քաղաքացիներից մեկը վիրավորում է ստացել պարանոցի շրջանում, մյուսն ունի ձախ բազոսկրի բազմաբեկորային կոտվածք, երրորդ ունի կրծքավանդակի փափուկ հյուսվածքների վիրավորում։ Այս պահին վիրահատվում են պարանոցի շրջանում վիրավորված եւ բազոսրկի կոտրվածք ստացած քաղաքացիները։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Կրծավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին վիրահատական միջամտության կարիք չունի, նրա վիճակը բավարար է»,- նշեց Մհեր Մուսայելյանը։

Բժիշկի խոսքով՝ վիրավորները 1978, 1980, 1990 թվականների ծնված տղամարդիկ են։

Հիշեցնենք, որ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Մահացել է մեկ քաղաքացի, վիրավորվել են երեքը։

Please enter a valid URL