Search
Close this search box.

Հարուցվեց քրեական գործ

«Տաշիր Պիցցա»-ի սննդի կենտրոններում քաղաքացիների զանգվածային թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է նոյեմբերի 6-ին, եւ գործն ուղարկվել ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ «Տաշիր Պիցցա» պիցցերիաներում զանգվածային թունավորման դեպքեր են արձանագրվել։ Նոյեմբերի 7-ի դրությամբ՝ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 171-ի։

Ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:

Please enter a valid URL