Աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակոնֆերանսի շուրջ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ, սակայն հստակ ժամկետը դեռ որոշված չէ, երկուշաբթի ՏԱՍՍ–ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ։ Բայց այստեղ ուզում ենք նշել, որ չկան ստույգ պայմանավորվածություններ և փոխըմբռնում, երբ կարող է անցկացվել նման տեսակոնֆերանս։ Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա։