Search
Close this search box.

Ո՞ր դեպքում դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման

Այն դպրոցները, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շատ կլինեն, կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի։ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նկատեց՝ եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված էին, այժմ դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով վնասակար հետևանքներ է ունենում։

«ԱՀԿ-ն էլ իր ուղեցույցների մեջ նշում է, որ դպրոցների փակումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, որովհետև ունենք մեր երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման խնդիրներ, որոնց վրա չենք կարող աչք փակել։ Որքան էլ որպես առողջապահության նախարար հակված լինեմ, որ տոտալ լոքդաուններն արդյունավետ կարճաժամկետ արդյունք են տալիս, բայց չունենք այդ ժամանակը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Վերջինս նշեց, որ դպրոցների արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելն իրենց հնարավորություն է տալիս՝ մի պահ մեղմելու վիճակը։

Նախարարը հավելեց, որ բուհերը դեռ հեռավար են իրականացնում դասերը, ինչը կարևոր է։

Please enter a valid URL