14-27 տարեկան 8 մարդ մահացել և 13 մարդ հիվանդանոց է տեղափոխվել ամերիկյան հայտնի ռեփեր Տրեվիս Սքոթի համերգի ժամանակ: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Հյուսթոնի քաղաքապետի փոխանցմամբ, համերգի անվտանգությունն ապահովել են 1200 ոստիկան, սակայն ինչ-որ մեկը մոտեցել է անվտանագության աշխատակիցներից մեկին, ինչ-որ բան ներարկել նրան՝ վզի հատվածում, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը: Արդյունքում տեղի է ունեցել մարդկանց անթույլատրելի կուտակում, որն էլ հանգեցրել է ողբերգական հետևանքների:
Ռեփեր Սքոթն իր հերթին ասել է, որ ամեն կերպ աջակցելու է հետաքննությանը՝ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Astroworld Festival-ի բացման արարողության ժամանակ: Միջոցառմանը ներկա է եղել 50 000 մարդ: