Դանիացի բժիշկները հայտնել են, թե ինչ ախտանշաններ են ունենում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ, եթե վարակվում են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Danmarks Radio-ն: Նրանք նշել են, որ այն իրավիճակը, երբ պատվաստված մարդը վարակվում է կորոնավիրուսով կոչվում է «ընդհատված ինֆեկցիա»:
Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակված լինելու հիմնական ախտանշաններն են գլխացավը, մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և փռշտոցը: Ավելի ուշ կարող է ջերմության բարձրացում և հոտառության կորուստ լինել:
Բժիշկ Հարթմանը նշել է, որ նույնիսկ պատվաստված անձանց մոտ հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ՝ ընդհուպ հանգեցնել մահվան. «Սակայն, ընդհանուր առմամբ. էականորեն նվազում է հիվանդության ծանր ընթացք ստանալու հավանականությունն, իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ մարդիկ են հայտնվում հիվանդանոցներում և մահանում», — ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կախված է նաև պատվաստանյութի տեսակից, մարդու տարիքից և ինդիվիդուալ այլ առանձնահատկություններից, սակայն պատվաստանյութը քիչ արդյունավետություն ունի 70 տարեկանից բարձր մարդկանց դեպքում պատվաստվելուց 6 ամիս անց, և եթե նրանք նորից պատվաստվեն, ապա կլինիկական վիճակը կբարելավվի:
Բժիշկ Բենֆիլդն էլ նշել է, որ պատավստված և կորոնավիրուսով վարակված մարդիկ հանդիսանում են կորոնավիրուսի վարակակիրներ և կարող են վարակել այլոց, հետևաբար կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անպայման թեստավորում անցնել: