Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար. պայմանագրային զինծառայողը BMW-ով բախվել է Mercedes-ին, 3 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17;40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր 1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Please enter a valid URL