Search
Close this search box.

Մոսկվան մանրամասնում է «Զանգեզուրյան միջանցքի» իրավիճակը

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ անցկացվող հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում զեկույց է ներկայացվել, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ ուղիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար։

Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը, նշելով, որ այդ ուղիները ելք կունենան հարևան երկրներ, ինչը բարձրացնում է տարածաշրջանի տրանզիտ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կբերի։ Ռուսաստանի և Հայաստանի համար բացվում են լրացուցիչ հեռանկարներ իրականացնելու «Հյուսիս-Հարավ» միջազգային հաղորդակցության ուղու ծրագիրը։
«Ոչ պակաս կարևոր է, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» իրավիճակի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի առումով, այն հանգամանքը, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա՝ որի տարածքով դրանք անցնում են», — ընդգծել է ՌԴ արտգործնախարարությունը:

Please enter a valid URL