ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ներկայացրած հայցադիմումից։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի պահանջն էր՝ Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչել։ Հոկտեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել, որով հայցվորը հրաժարվել էր հայցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Դատարանը որոշել է կարճել գործի վարույթը։