Search
Close this search box.

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև հայտարարվել է ռեկտորի մրցույթը, որը տեղի կունենա դեկտեմբերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Առաջին հարցը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր, երկրորդը` քարտուղարի ընտրությունն էր, երրորդ հարցը ռեկտորի մրցույթի հայտարարումը, որը հայտարարվեց եւ համպատասխան աշխատակարգով փոփոխությունները»,-ասաց նա:

Թռչունյանը հայտնեց, որ դեկտեմբերի 17-ին կհայտարարվի ռեկտորի ընտրության օրը եւ մրցույթը կհայտարարվի դրանից 30 օր առաջ:

Այսօր հոգաբարձուների նիստը դռնփակ է եղել եւ լրագրողներին թույլ չի տրվել լուսաբանել այն: Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը մինչ այս դռնբաց են եղել եւ լրագրողներն ազատորեն լուսաբանել են այն:

Please enter a valid URL