Search
Close this search box.

Մահացածների թիվն ավելանում է. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2117 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 319 016 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 167 911 վերջին մեկ օրում` 10 469 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 31 908 պացիենտ. Մեկ օրում նվազել է 208-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 279 148 անձ` վերջին մեկ օրում 2283 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 6628 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:

Please enter a valid URL