Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը գերծանր քաշայինների եզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և ցավալի պարտություն կրել մրցավարների որոշմամբ։
Գյումրեցի բռնցքամարտիկը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը, դարձել է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին փոխչեմպիոնը: Ի դեմս Չալոյանը՝ Հայաստանը 12 տարվա մեջ առաջին ներկայացուցիչն ունեցավ ԱԱ-ի եզրափակչում։ Չալոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռովագայի նկատմամբ:
1/8 եզրափակչում Չալոյանը նույն՝ 4:1 հաշվով հաղթել էր կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ, իսկ ահա կիսաեզրափակչում Չալոյանը մենամարտել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և 5-0 հաշվով հաղթանակ տարել։