ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը: Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է սահմանադրությանը:
Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում։
2021 թվականի մարտին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի տվյալ դրույթի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ, երկու անգամ հրաժարվելով ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած համապատասխան հրամանագրի նախագիծը: