«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ
«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:
Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է:
Հարգանքներով՝ «Տաշիր Պիցցա» թիմ»-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: