«Էն Դիաննա Մարտիրոսյաը, ում կենացը էս քանի օրը խմում եք, Ռեյչլ Կարանսան է, կարող եք ներբեռնել այս խաղը , կամ փնտրել նրան այլ կայքերում, սքրիններում կայքերը կարմիրով նշել եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ով օրեր շարունակ փորձում է ապացուցել, որ շրջանառվող լուրը, թե իբր Դիանա Մարտիրոսյան անունով հայուհին ծեծի է ենթարկել ադրբեջանցիներին, չի համապատասխանում իրականությանը, այլ կերպ ասած՝ ֆեյք նյուզ է։
Ավելին, քաղաքագետը նշում է, որ Մոսկվայի ոստիկանությունը որևէ տեղեկություն չունի տվյալ միջադեպի մասին․
Այսօր արդեն քաղաքագետը նկար է հրապարակել, որը հայկական տիրույթում շրջանառվում է որպես Ադրբեջանցիներին ծեծի ենթարկած Դիաննա, մինչդեռ նկարի աղջիկը Ռեյչլ Կարանսան է։