Search
Close this search box.

Աբովյանն առաջինն է մերժել նիկոլական հեղափոխությունը ու դրա կեղծ արժեքները

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Պավել Ցուգունյանը հայտարարել է, որ ԲՀԿ թեկնածու Էդուրադ Բաբայանի առաջադրումն «ապտակ է հեղափոխության արժեքներին»:

Չակերտավոր հեղափոխությանն ու դրա արժեքներին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե ով է Պավել Ցուգունյանը: Մամուլն արդեն գրել է, որ սույն պերսոնաժը Հայաստանի բյուրոկրատական հիերարխիայի սանդուղքով բարձրացել է բացառապես ներկայումս Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի, կամ ավելի ճշգրիտ նրա կնոջ շնորհիվ, քանի որ Ցուգունյանը՝ Պետրոսյանի կնոջ քեռորդին է:

Պետրոսյանը նրան հենց այնպես չի նշանակել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն, այդ կազմակերպությունը համարվում է ամենաեկամտաբեր՝ ՇՄՆ կառուցվածքում, քանի որ վերահսկում է փայտանյութի վաճառքի սև շուկան, որտեղ տարեկան շրջանառվում է խոշոր չափերի ստվերային եկամուտ: Ուրիշ ում միջոցով, եթե ոչ ազգականի կարելի է վերաբաշխել այդ եկամուտը: Այնպես որ, Ռոմանոս Պետրոսյանը գնացել է դասական ճանապարհով և գուցե ամեն ինչ շարունակեր ընթանալ նույն բարեբեր հունով, եթե չլինեին Աբովյանի չարաբաստիկ ընտրությունները: Ինչու ենք պնդում չարաբաստիկ, որովհետև Ռոմանոս Պետրոսյանը ստպված է այստեղ թեկնածու առաջադրել, ով այսպես, թե այնպես պարտվելու է, դրանով հերթական անգամ խայտառակելով թե իրեն, թե Ռոմանոսին: Իսկ որ աբովյանցիները մերժելու են այդ բարեկամական երկյակին՝ կասկածից վեր է:

Դեռևս 2019թ. հունիսին այն ժամանակ Կոտայքի մարզպետ աշխատող Ռոմանոս Պետրոսյանն իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հետևից ընկած քայլեց Աբովյանի փողոցներով՝ հույս ունենալով, որ աբովյանցիներն իրենց թեկնածու Գրիգոր Գուլյանին ձայն կտան: Չնայած գործադրված ճնշումներին, վարչական և ֆինանսական լծակների գործադրմանը՝ Գուլյանը պարտվեց Վահագն Գևորգյանին: Դա դեռ նիկոլիզմի ծաղկուն ժամանակներն էին, երբ հայ հասարակության միայն մի չնչին մասն էր հասկացել, թե ինչ աղետ է նիկոլիզմը, և ինչպիսի փորձանք է եկել Հայաստանի ու հայ հասարակության գլխին այդ աղետի հաղթարշավի արդյունքում: Աբովյանն ու աբովյանցիներն առաջիններից էին, որ դեմ դուրս եկան այդ աղետին և գոնե իրենց քաղաքի մակարդակով հասկացրեցին, որ մերժում են նիկոլիզմի արժեքները:

Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրություններից անցել է գրեթե երկուսուկես տարի: Այդ ընթացքում ՔՊ-ն երկիրը հասցրել է համազգային աղետի ու կործանման. Հայաստանը կորցրել է ոչ միայն Արցախի 75 տոկոսը, այլ նաև թշնամին մտել է ՀՀ միջազգային ճանաչված տարածք: Աբովյանը բարեբախտաբար դեռ հայկական է, և ադրբեջանական բանակի զինվորները Աբովյանում դեռ իրենց տանտեր չեն զգում, ինչպես Գորիս-Կապան ճանապարհին կամ Սև լճի շրջակայքում:

Բայց ռոմանոսները, պավելներն ու սրանց նմանները դեռ չավարտված առաքելություն ունեն, սրանք հայտարարել են, որ երկրում պետք է խաղաղության դարաշրջան հաստատեն այնպիսին, ինչպիսին հաստատված է Շուշիում կամ Հադրութում: Բայց հայ ժողովուրդն այլևս ոտքի է ելել կանգնեցնելու սրանց ասպատակությունը. Գորիսի, Գյումրիի բնակիչների օրինակով ՔՊ-ին ու նրա թեկնածուներին մերժելու են Հայաստանի բազմաթիվ քաղաքներ և համայնքներ: Եթե Աբովյանը սրանց մերժել է 2019 թվականին, չի կարող գրկաբաց ընդունել 2021-ին:

Ինչ վերաբերվում է հեղափոխությանն ու դրա արժեքներին, ապա հեղափոխության ամենամեծ արժեքը Ռոմանոս Պետրոսյանն ու իր կնոջ քեռորդին են: Այո, միայն նման խայտառակության պարագայում է հնարավոր իշխանության զավթում ու պաշտոնների բաշխում՝ բարեկամական և ազգակցական սկզբունքով:

Եվ դեմտեմբերի 5-ին աբովյանցին իր քվեով հերթական անգամ կապտակի հեղափոխականներին ու դրանց նողկալի արժեքներն:

ArmLife.am

Please enter a valid URL