Search
Close this search box.

Փաշինյանի նկարը կախել եմ սենյակումս, կա նման կարգ և ես գործադրում եմ այդ կարգը. Ռոմանոս Պետրոսյան

Արցախի մեր գործընկերները իրականացնում են աշխատանքներ, որպեսզի Ստեփանակերտում առաջացած խմելու ջրի խնդիրը այլևս չկրկնվի և հիմնավոր լուծում ստանա, ամիսներ անց արդեն լուծումը կունենանք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային սենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարը փակցնելու կարգին` Պետրոսյանը նշեց. «Իմ սենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի նկարը։ Ես երևույթներին նայում եմ ինստիտուցիոնալ տեսանկյունից և եթե այդ առումով կա նման որոշում և կարգ, ապա ինստիտուցիոնալ առումով ես որպես կաբինետի անդամ, բնականաբար, գործադրում եմ այդ կարգը։ Այդ երևույթը որևէ կերպ չի նսեմացնում այն արժեքները, գաղափարները, որը մենք տածել ենք»։

Պետրոսյանը նշեց, որ այդ կարգի և որոշման մասին խոսել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, և խորհուրդ տվեց բավարարվել այդ մեկնաբանությամբ։

«Աշխատասենյակում ես հանդիսանում եմ պետական պաշտոնատար անձ և այդ կարգավիճակում չեմ առաջնորդվում իմ նախաձեռնողականությամբ և ճաշակով»,- ասաց Պետրոսյանը։

Please enter a valid URL