Search
Close this search box.

Դեսպանատան դիմաց հայտնաբերվել է դիվանագետի դիակ

Բեռլինում գտնվող ռուսական դեսպանատան դիմաց հայտնաբերվել է ռուս դիվանագետի դիակ: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, վկայակոչելով Բեռլինի ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը: Նախնական տեղեկությունների համաձայն, դիվանագետը ընկել է պատուհանից: Նրա դիակը հայտնաբերվել է դեսպանատան շենքի մոտ` Բերենշտրասե փողոցում:

Ուշագրավ է այն, որ դիակը հայտնաբերվել է դեռ հոկտեմբերի տասնիննին, սակայն այդ մասին գերմանական մամուլը սկսել է գրել այժմ: Նախնական տեղեկությունների համաձայն, պատուհանից ընկած եւ մահացած ռուս դիվանագետը եղել է երեսունհինգ տարեկան: Քննչական գործողությունները դիվանագետի մահվան կապակցությամբ, շարունակվում են: Վերջինս 2019 թվականի ամառվանից հավատարմագրված էր Բեռլինի ռուսական դեսպանատանը որպես երկրորդ քարտուղար:

Please enter a valid URL