Search
Close this search box.

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ժ. Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին»,- ասված է հրապարակման մեջ։

Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931թ.-ի հուլիսի 26-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի թիվ 3 իգական դպրոցը: 1953թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից հետո նույն թվականին, Հ. Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն: Խաղացել է մոտ 150 դեր:

1976թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Ունի բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: 1995թ. մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ` անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին:

Please enter a valid URL