Հայաստանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1835 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 316839 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2157442 վերջին մեկ օրում` 11533 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 32069 պացիենտ. Մեկ օրում նվազել է 208-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 276865 անձ` վերջին մեկ օրում 1987 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6582 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1323 է: