Search
Close this search box.

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինչն էլ հիմք ընդունելով և «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»: Այս մասին նոյեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Շիրակի արդեն նախկին մարզպետը: Իսկ այն, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքից, ինքը չէր շարունակելու ղեկավարել մարզը, ըստ Հովհաննես Հարությունյանի հստակ էր իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու որոշումից հետո:

Որպես մարզպետ իր վերջին ասուլիսի ժամանակ, Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց շիրակցիներին, ապա նաև ՀՀ Վարչապետին ու ՀՀ Կառավարությանը՝ պաշտոնն իրեն վստահելու համար: «Աշխատանքը պատվաբեր էր, իսկ որպես մարզպետ աշխատելը՝ կարեւոր․ կենսագրությունում Շիրակի մարզպետ աշխատելու ժամանակահատվածը ամենակարեւոր տողը կլինի: Ես եղել եմ հավատարիմ այն բոլոր ճիշտ մոտեցումներին, ինչը բնորոշ է շիրակցուն։ Իմ որոշումների հիմքում եղել են միայն ի նպաստ Շիրակի որոշումներ եւ ես ուրախ եմ․ հպարտ եմ, որ իմ կյանքի ընթացքում ունեցել եմ հնարավորություն նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անկեղծացավ Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե առաջիկայում ինչ պաշտոն է ստանձնելու. «Կան քննարկումներ, քաղաքական ղեկավարությունը, իմ գործընկերները եւ ես տարբեր քննարկումների մեջ ենք եւ ի վերջո քննարկումների արդյունքում ինչ որոշման որ հանգենք, անկախ այն հանգամանքից, թե ինքը ինչ պաշտոն կզբաղեցնի, միեւնույն է, լինելու եմ Շիրակի մարզի կողքին»։

Please enter a valid URL