Search
Close this search box.

եթե ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում ՀՀ-ում կարտոֆիլի վրա. սրանք ցանկանում են մեզ քցած լինել

Աղազարյան Հովիկն ասում է, որ «առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս եկող քաղաքացին վարչարարության կենթարկվի»:
Ավանեսյան Անահիտն ասում է, որ «եթե մարդը պատվաստվում է, դա չի նշանակում, որ հետո որևէ այլ պատճառով չի մահանալու»:
Խաչատրյան Տիգրանն ասում է, որ «նոր պարտք ենք վերցնելու, որով նաև մարելու ենք հին պարտքերը»:
Քերոբյան Վահանն ասում է, որ «եթե ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում ՀՀ-ում կարտոֆիլի վրա»:
Այսօրինակ ասածների շարքը կարելի է անվերջ շարունակել: Իմաստ չունի: Ընդհանուր առմամբ պարզ է: Անիմաստ է նաև վերլուծել կամ մեկնաբանել սրանց մտքերը:

Միայն մեկ դիտարկում: Վերջերս իշխանականների կողմից արտահայտած մտքերն էապես տարբերվում են (անհամեմատ որակով են) նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից նախկինում արտահայտված մտքերից: Օրինակ՝ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն», «մշակույթն իմ մեջ է» կամ «կոկորդիլոսները թռչում են»:

Դա նշանակում է, որ իշխանությունն աստիճանաբար կրթվում է և, հետևաբար հեռահար նպատակներ ունի: Հակառակ դեպքում, չէր կրթվի:
Մի խոսքով, սրանք ինչ-որ տեղ ցանկանում են մեզ քցած լինել: Չեմ հասկանում, թե որտեղ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL