Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ անել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։
Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջարկվելու է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյայով, հայտնում է «Այսօրը»:
Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
Հոկտեմբերի 1-ից գործատուները աշխատակիցներից պահանջում են 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել, կամ պատվաստման մասին հավաստագիր: