Search
Close this search box.

Զինծառայողի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը (աղյուսակ)

2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):

Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:

Սննդի տեսակՊՆՈՍԱԱԾԱԻՆ
Հաց՝ ցորենի ալյորից, 1-ին տեսակի650 գր700 գր750 գր750 գր
Ալյուր՝ ցորենի, 1-ին տեսակի10 գր10 գր
Ձավարեղեն՝ տարբեր120 գր120 գր120 գր120 գր
Մակարոնեղեն40 գր40 գր40 գր40 գր
Միս՝ ոսկռոտ175 գր175 գր175 գր175 գր
Ձուկ՝ սառեցված, առանց գլխի100 գր100 գր100 գր100 գր
Կենդանական ճարպ՝ մարգարին20 գր20 գր20 գր20 գր
Բուսական յուղ՝ ձեթ20 գր20 գր20 գր20 գր
Կարագ՝ սերուցկային20 գր20 գր20 գր20 գր
Հալած պանիր30 գր20 գր25 գր25 գր
Խտացրած կաթ՝ շաքարով20 գր40 գր100 գր (կաթ)100 գր (կաթ)
Հավի ձու (շաբաթական)4 հատ4 հատ4 հատ4 հատ
Շաքարավազ60 գր70 գր70 գր70 գր
Կերակրի աղ20 գր30 գր20 գր20 գր
Թեյ1111
Դափնու տերև0,1 գր0,1 գր0,2 գր0,1 գր
Պղպեղ՝ կարմիր0,2 գր0,3 գր0,3 գր0,3 գր
Պղպեղ՝ սև0,2 գր
Քացախ1 գր1 գր2 գր2 գր
Տոմատի մածուկ6 գր6 գր6 գր6 գր
Կետչուպ20 գր20 գր
Կարտոֆիլ600 գր600 գր600 գր600 գր
Կաղամբ130 գր130 գր130 գր130 գր
Գազար50 գր30 գր50 գր50 գր
Բազուկ30 գր50 գր30 գր30 գր
Գլուխ սոխ50 գր50 գր50 գր50 գր
Օշարակ28 գր28 գր200 գր (հյութ)200 գր (հյութ)
Թարմ լոլիկ, կամ վարունգ40 գր (հուլիս-սեպտեմբեր)
Չորացած կանաչի՝ տարբեր0,5 գր
Խնձոր100 գր (օգոստոս-նոյեմբեր)
Մուրաբա20 գր (հոկտեմբեր-ապրիլ)
Մարինադ40 գր (դեկտեմբեր-հունվար)
Մանանեխի փոշի0,3 գր0,3 գր

Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։

Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։

Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։

Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։

Ռաֆայել Աֆրիկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Please enter a valid URL