Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը մեղադրվում է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ենթադրվում է, որ մեղադրյալը «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանն է։
Ըստ մեղադրանքի՝ նա 2021 թվականի մայիսի 25- Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային եւ վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Քրեական գործն արդեն դատարանում է։